1
Ամպշող-արևի կամ լուսնի աղոտ լուսավորությունը ամպի տակից: 242
Դագանակ-մահակ, հովվական ցուպ։ 292
Կռո-լեռնականները կռո կոչում են դաշտաբնակներին, լոռեցիք մասնավորապես շիրակացիներին. այս բառով «անարի, վախկոտ» են հասկանում։ 326
Կոխ-գոտեմարտ։ 333
Փահլևան-ըմբիշ։ 337
Փարդա-վարագույր. Լոռու գյուղերում, երբ որ հարսանիքը լինում է մի գլխատան (մեծ սենյակի) մեջ, կանայքը տղամարդկանցից բաժանվում են մի վարագույրով, որի ետևը նստում է և նորահարսը։ 361
Ուջա քաշելը-ախոյանին հաղթելու հնարքներից մեկն է, որ կատարվում է ոտի ճարպիկ շարժումով (ուջա-ազդր)։ 366
Թախտ-այստեղ գործ է ածվում գահի մտքով, որովհետև նրա վերա նստում է թագավորը (նորափեսան)։ 373
Նամարդ-տմարդի, նախատական բառերից ամենախիստն է լեռնականների մեջ։ 458
Պռունկ-շուրթ, ծայր։ 470
Չիբուխ-ծխաքարշ։ 474
Հողեր-գյուղերում առհասարակ կոչվում են վարելահողերը, արտատեղերը։