[Եվ մութ այրերից [մամռոտ] ժայռերի, 60
Թավուտ ծմակի [լըռին] խորքերից
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից...
Եվ նորից ահա ժպտում են սրտիս,
Լցնում են հոգիս դեմքերը ծանոթ...
Պարզիկա գիշեր. թաղիքի վրանից,
Զմայլված սըրնգի սույլով թովչական,
[Նայում եմ, ահա] երկինքն աստղալից
[Կըպչում է հեռու լերանց բարձրության]:
Ուրիշ մի գիշեր-տխո՜ւր ու խավար, 70
Գողի ու գայլի գիշեր ահաբեր...
Եվ անքուն հովվի սաստող, ազդարար
Հուժկու ձայները [ականջումս են դեռ]:
Իսկ առավոտյան աղմուկը բինի
Հաջոց, բառաչոց, խըրխինջ ու գոչյուն...
_______
59
Եվ անձավներից մամռոտ ժայեռի 60
ա Թավուտ անտառի լըռին խորքերից բ
Թավուտ ծըմակի կեսմութ խորքերից 61
ա Մանուկ հասակիս աղաղակների բ
Մանուկ հասակիս աշխույժ ձայների գ
Մանուկ հասակիս զվարթ ձայների
63-64 ա Հնչուն ծիծաղի շեշտերն հարազատ,
Սիրելի աչքեր և դեմքեր ծանոթ
Եվ այնքան սիրով, սրտիս մեջ ու մոտ բ
Եվ սըրտիս ահա ժպտում են նորից
Դեմքեր ծանոթ...
գ
Եվ ահա սըրտիս ժըպտում են նորից
Դեմքեր հարազատ...
66
Զմայլված սըրնգի ձայնով թովչական, 68
Ինձ թռցնում է <...> 72
ա Աղաղակները ականջումս են դեռ: բ
Հեյհեյն ականջումս են դեռ: