The content is as wide as possible for your browser window.
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ուր որ համասփյուռ բուրմունքը ծաղկի
Եվ ծըծըմբային հոտը կայծակի
Խառնըվում իրար [և] տարածվում են, 40
Խոռոչ ու ծործոր բռնում, լըցնում են]։
[Իրար խառնըվում
Աշխարհք են բըռնում]։
III
է՜յ կանաչ սարեր, է՜յ հին ծանոթներ,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան
[Թովիչ գիշերներ, [երջանիկ] օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան...]
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում,
Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես, 50
Բայց ես կարոտած-նրանց եմ կանչում։
Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս առաջին հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
Թռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Տխուր ձայներով [կանչում] աղեկեզ։
Դուրս եկեք [կըրկին] շիրմից, խավարից,
Վեր կացեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ,
Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,
Լըցրեք պոետի հաճույքը վըսեմ։
________
42
տողից հետո, աջ լուսանցքում՝
[(Ծանըր վեհությամբ ամպերի միջից նրանք <...>)] 50
ա Սակայն ես եկել-նրանց եմ կանչում. բ
Բայց ես տակավին նրանց եմ կանչում. գ
Բայց հոգիս դեռ <նրանց է կանչում>. դ
Բայց ես վերստին ուզում եմ ապրել. 51
ա Ուզում եմ ապրել այն երազում. բ
Ողջո՜ւյն ձեզ, անգին լուռ հիշատակներ, գ
Ողջո՜ւյն, իմ կյանքի թանկագին օրեր, գ
Ողջո՜ւյն, իմ կյանքի առաջին հուշեր, 56
ա Դուրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ բ
Եկեք ձեզ տեսնեմ, շոշափեմ, լըսեմ