Մի օր էլ երբոր իրար նայեցին,
Հանկարծ հիացան, լուռ զմայլեցին,
[Եվ ահա զգացին և [դող], և ամոթ
Եվ մի գաղտնի բերկրանք անծանոթ, 120
Դուրեկան մի դող]։
Եվ հենց մի բինում, հենց իրար մոտ էլ
Սկսեցին իրար սաստիկ կարոտել...
Հենց որ սկսեցին կարոտել իրար
Նրանց հեռացրին...
[Ո՜հ, կարճ են ժամերն մեր երջանկության,
Եվս առավել կարճ է մեր սերը]։
Հասած Անուշին յուր ծնողները
Մոր ծնկան կողքին կապեցին կամաց,
Սարոն էլ առավ իրանց շըները, 130
Դագանակն ուսեց-ոչխարը գնաց։
[Եվ նա է գուցե այնպես կարոտով,
Այնպես այրվելով երգում-
Անտառը մտնում]։
Ախչի, սևասիրտ, նստիր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում:
Այդ հուրքի առջև Էլ խե՞լք կըմնա,
Այդ հուր աչքերին ի՞նչ սիրտ դիմանա։
__________
118-119 Եվ ահա զգաըին և տենչ, և ամոթ
Եվ մի հոգեկան բերկրանք անծանոթ
125-126 տողերի փոխարեն՝
Այստեղ կյանքի մեջ, ավաղ,
Հազիվ սկսված - [հատնում] Է սերը,
Նրանից հետո գալիս են-
Տանջանքները - կյանքի հոգսերը։
134-135 ա Ախչի սևասիրտ - սարերը վառվել են քո սերից
բ Ախչի սևասիրտ - նստիր վրանում
Ինչո՞ւ ես դուրս գալիս, հոգիներ հանում,
Ջահել-ջիվան չոբաններ են-
Այդտեղ խաղ են ասում։ 135
Ինչ ես դուրս գալիս խելքահան անում