Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա քո սիրով այրված-վառված,
Աշուղ են դարձել հովիվ-տավարած։
140 [Ջահել տղերք են հալվում են-մաշվում]
Նայում են վրադ հոգոց են քաշում,
Ինչ ես խեղճերին հալում ու մաշում։

(Հովիվների երգը)



Աղջի, էրեցիր սիրտս քո սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով,
էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զորով,
Ա՜յ սարի աղջիկ,
Այ սիրուն աղջիկ <...>
__________
141 Նայում են վրադ ու ախ են քաշում
134-142 տողերի փոխարեն՝
Աղջի սևասիրտ-նստիր վրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
142 տողից հետո՝
[Այդ հուր փելքիդ առաջ ի՞նչ խելք կըմնա,
Այդ սև աչքերին ի՞նչ սիրտ դիմանա...
Մեղք են տղերքը - հալվում են, մաշվում,
Նայում են վրադ - հոգոց են քաշում,
ա Քունը փախել է նրանց աչքերից,
բ Քունը աչքներից փախել է նրանց
Բան ու գործ ընկել <...> ձեռքներից],
ա Քո էշխով ընկած, քո սիրով այրված
բ Ահա քո էշխով, քո սիրով այրված
Աշուղ են դարձել հովիվ - տավարած
ա Սարի լանջերում, անտառի խորքում
բ Սարերի լանջում, անտառի խորքում
ա Անուշ են ասում, քո սերն են երգում
բ Անուշ են ասում, Անուշ են երգում
(Աղջի էրեցիր ևն)
Այս հատվածի առաջին երկու տողերի դիմաց՝
էդ կաքավի քելքին,
էդ <1 անրնթ.> փելքին
143 (Հովիվն երգում է)