Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընկել եմ հանդեր։
Ամա՜ն, էրեցիր սիրտըս քո սիրով,
Ոտըս կապեցիր թելթել մազերով,
էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զորով,
Ա՛յ սարի աղջիկ,
Ա՛յ սիրուն աղջիկ,
Ա՛յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ։

70 Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման,
Սարերը կընկնեմ-կորչեմ անգյուման,
Ա՛յ սև աչքերով,
Ա՛յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար,
Աղջիկ, քեզ համար:

6


Երգում Է Սարոն, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստել վըրանում.
-Էն ո՞վ Էր, նանի, որ կանչում Էր մեզ.
30 Դու չես իմանո՞ւմ, ականջ դի՛ր, տե՜ս...
-Հերիք էր, Անուշ, ներս արի ղագեն,
Քանի դուրս թըռչես, նայես դես ու դեն,
Տեսնողն Էլ կասի՝ ինչ աղջիկ Է սա,
Հազար մարդի մոտ կերթա-կըխոսա։
-Մըտիկ տուր, նանի, Էն սարի լանջին,
Ի՜նչքան ավլուկ Է տալի կանանչին.
Նանի, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,
Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ...
-Հանգիստ կաց, Անուշ, դու հասած աղջիկ,
90 Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում, քու գործին մըտիկ,
___________
73 Անուշը հանգիստ նըստել վըրանում.
85 Ի՜նչքան ավլուկ Է տալիս կանանչին.