Պարկեշտ կաց, ա՛ղչի, ամոթ է, ամոթ...
-Ա՜խ, սիրտըս, նանի, չըգիտեմ ընչի,
Մեկ լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մեկ թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտեմ թե ուր, չըգիտեմ թե ուր...
-Նանի ջան, նանի, կուժը թող առնեմ,
Աղջիկների հետ աղբյուրը գընամ.
Ինչու <1 անընթ.> [սիրտըս մթնում է] 100
Քանի դագի մեջ ես նըստած մընամ,
Տես ինչ արևոտ < . . . >
7
...Կըժերն ուսած, թըրվըռալով,
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում լեռն ի վեր։
Ամպի տակից ջուր է գալի,
Թոշին տալի, փըրփըրում,
էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում։
110
Ա՛յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս անցնում հանդ ու չոլեր,
Յա՞րս էլ խըմեց էդ ջըրից։
___________
97
Նանի ջան, նանի, թող կուժը առնեմ, 98
ա Աղբյուրը գընամ ընկերներիս հետ բ
Ընկերներիս հետ աղրյուրը գընամ 100
ա Մինչև երբ դագի մեջ ես նըստած մընամ, բ
Մինչև երբ դագումը ես նըստած մընամ, 105
ա Երգ են երգում սարն ի վեր։ բ
Երգը ձըգվում լեռն ի վեր։ դ
Երգը թընդում ձորն ի վեր։