Ի՜նչ փարթամ է Արմենիան,
Ի՜նչ սիրուն է, աննման.
Լեռներ չքնաղ, հովասուն
Կատարներով պսպղուն.
Ծեր ծմակներ ծառախիտ,
Ջրեր անուշ ու վճիտ.
Դաշտեր բերրի, արգավանդ.
Եվ լիություն երկավանդ.
Երկինքը ջինջ, բաց կապույտ, 10
Ամպերն ազատ և անփույթ,
Թեթև, անհետ, իբրև անուրջ,
Պտտվում են նրա շուրջ.
Չնաշխարհիկ այն երկրին
Մարդիկ դրախտ կոչեցին։
Ոչ դրախտ է, ոչ եդեմ,
Բայց աստուծո, բախտի դեմ,
Չէ տրտնջում տեղացին,
Այլ յուր ամոթն երեսին,
Հարևանի հետ միշտ հաշտ 20
Ունենում է սար ու դաշտ։
Նա առողջ է և զվարթ,
Դեմքը կարմիր, ինչպես վարդ,
Բայց թե ուժը յուր բազկի
Չէ գործ դնում չար ճամփի.
Իրան դառը քրտինքով