Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XXII, XVIII


550 Եկավ վիթխարի ծերունի մի մարդ,
Կանգնեց վըրդովված տըղերանց միջին,
Մատը դեպի ձոր մեկնեց նա հանդարտ
Ու այսպես պատմեց, զոռ տալով չիբխին:
-Էս գիշեր, կեսը կըլներ գիշերվա,
Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ,
Քունս էլ է կորել, ջանս էլ էն վաղվա,
Ամեն մի բանից մընացել եմ խեղճ...
Հա՜, հալալ կեսը կըլներ գիշերվա,
Շունը վեր կացավ էս կըռան վըրա։
560 -Հե՜յ-հե՜յ,-կանչեցի, ձեն տըվող չէլավ,
Շունը կատաղեց, շունը վեր կալավ...

XXIV



[Հրաշալի է [իրիկնապահը] վերջալույսն այն ժայռի վրա]։
(Սարոն մենակ մի ժայռի)
Երազից հետո դնել

Գընաս բարով, Անուշ յար,
Ահ ու զարով, անուշ յար,
Ջահել օրով <. . .>
Անբախտ սիրով, անուշ յար։

Դըժոխք դառան էս հանդեր,
էս դըրախտի պես հանդեր,
էլ ո՞ւր գընամ, ինչ անեմ
էս չոլերում ես անտեր։

570 [Կերթամ լալով ման կըգամ,
էլ տանջվելով ման կըգամ,
Ուր ման եկանք, նըստեցինք,
Քեզ կանչելով ման կըգամ]։
____________
583 Ու այսպես խոսեց, զոռ ասլավ չիբխին։
580 Զող չոլեցում ես անտեր: