Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի գարիդ գըցիր, թե որդով խընդաս,
էս երազն իսկի ես լավ չեմ փորձել,
Ողորմած աստված, քո դուռը բանաս,
600 <...> դու ես ըստեղծել...
Անբան գառները մութ ձորի միջին
Խաղ էին կանչում ու ձենով լալի,
Սարոյի նանն էլ նըրանց առաջին
Աղլուխ էր առել ու պար էր գալի։
-Աղջի, Մանիշակ, վատ բան ես տեսել,
Գարիս էլ ահա էնպես դուրս եկավ,
էս՝ չարն, էս՝ բարին, Սարոն է էս էլ.
Տե՛ս, ահա, Սարոն սև ճամփեն ընկավ...
Աստված խնայի ջահել ջիվանին,
610 Աստված խնայի իր նաչար նանին...

XXVI


Լալիս է Անուշն երեսին ընկած,
Կանգնած են շուրջը կանայք հարևան,
Ու խոսք չեն գտնում-ասեն անարգված,
Տարած-ետ բերած անբախտ աղջըկան։
Աստված խնայեց՝ կոպիտ եղբայրը
<...> հանդերից դեռ տուն չէր դարձել,
Իսկ խոժոռադեմ, ալևոր հայրը
Սկսավ փրփրրած թքել, անիծել.
-Դուրս գնա, կորի, ա՛յ լիրբ, անըզգամ,
620 Սև ու սուգ լինի թագ ու պսակըդ,
Կորի, չերևաս աչքիս մյուս անգամ,
Գետինը մըտնի երկար հասակըդ։
Տեսար, որ նրան ատում է Մոսին,
Չեն ուզում, տեսար, նրան հերն ու մերդ,
______
599 Ողորմած աստված, մի դուռը բանաս,
602 Խաղ էին կանչում ու ձենով լալիս,
604 Աղլուխ էր առել ու պար էր գալիս։
606 Ահա գարիս էլ էնպես դուրս եկավ,
614 Խայտառակ եղած անբախտ աղջըկան։
618 Սկըսեց փրփըրած թքել, անիծել.