Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

IX


Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ,
Ձայն տըվավ թաքուն մի խավար կասկած:
-էն ե՜րբ էր Անուշն իր կուժը առավ
Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ...
140 Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի...
Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
-Ո՞ւր կորար, Անո՜ւշ, ա՜յ մազըդ կըտրած...
Ու ձորի գըլխին, ձեռքը ճակատին,
Կանչում է, կանչում անահ զավակին.
-Աղջիկ՜ սևասիրտ, քու ահը կըտրի,
Աղջիկը մենակ ձո՞րը կըմըտնի,
150 Ամպը կոխել է, աշխարհքը մըթնել,
Ի՜նչ ես կորցըրել` չես կարում գըտնել...
Աղջի՜, հե՜յ, Անուշ, ա՛յ աղջի, Անո՜ւշ...
Ծընկանը զարկում, հառաչում է «վո՜ւշ»։
Ու ձորի գըլխին մոլորված-կանգնած
Նայում Է ներքև սիրտը սևակնած։
Ամպերն եկել են աշխարքը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի։

X



160 -Թո՛ղ, կանչում են ինձ... մայրըս կիմանա...
-ՉԷ՛, Անուշ, քիչ Էլ, մի քիչ Էլ մընա...
-ՉԷ՛ թո՛ղ, ես գընամ... Ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես.
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես.
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում...
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել...