Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ու փերիներն այսպես տըխուր
Կանչում էին ողջ գիշեր։
260
Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։
Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն։
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով,
270
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։
«Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սև սարեր յայլա,
Յայլա ջան, յայլա։
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
280
Ծաղկի հետ խաղում՝
Ինչպես թիթեռներ։
Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
________
259
Երգում էին ողջ գիշեր։
- Այս և հետագա գլուխների համարները հետագայում ջնջվել են, փոխվել հեղինակի կողմից՝ պոեմի նոր խմբագրությանը համապատասխան:-Խմբ.
|
|