Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օխտն աղբյուրից ջուր է առել,
Կույս սափորով, լուռ ու մունջ,
230
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել-
Բարի ժըպտան իր սերին...
Աստղերն ահա ցոլուն-փայլուն՝
Բախտ են ժըպտում դեպի ցած.
Մենակ նըրանց աստղը անհուն
Ծովում կորավ դալկացած...
240
Ափսո՜ս Անուշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս <. . .> քու սերին,
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերիդ...
[Վա՜յ քեզ, ջահել չոբան-իգիթ,-
Վա՜յ անմուրազ քու սերին,
Վա՜յ էն կանաչ-կարմիր թագիդ,
Ի՜նչ վաղ ընկավ փըշերին...]
Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
250
Սարի ծաղկունք տըխուր սյուգով
Հառաչեցին էն գիշեր։
-Վո՜ւշ-վո՜ւշ Անուշ, վո՜ւշ-վո՜ւշ քուրիկ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին,
Վո՜ւշ-վո՜ւշ Սարո, վո՜ւշ-վո՜ւշ իգիթ,
Վո՜ւշ քու սիրած սարերին...
-Եկեք քույրեր, չըքնաղագեղ,
Սեգ սարերի աղջիկներ...
__________
299
Սևում կորավ դալկացած...
|
|