Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10 Ականջիս երկչոտ մի շշունջ հասավ, թե «մեռավ».
Այս որ լսեցի, իսկույն իմ սրտում (հոգում)
Մրրկի նման վեր կացավ մի բան,
Բողոք էր, թե ցավ, թե այլ զգացում,
Ես չեմ հասկացել դեռևս նրան...
Միմիայն առաջին անգամ հասկացա
Այն բանի միտքը, որ ասում են «մահ։
Առաջինն էր այն, որ այս աշխարքից
Մի կտոր էի կորցընում իմ սրտից,
Հանկարծ իմ տունը դարձավ սգատուն-
20 Սուգը [բարձրացավ] և իմ հոգում
Եվ մտքիս միջով անց էին կենում
<...> մահ, մարդ և աստված։
Այնքան դյուր էր գալիս այն հեծեծանքը,
Որ ես կուզեի ամբողջ մեր կյանքը
Լիներ հարատև, սրտառուչ մի սուգ,
<...> հեղեղ-արտասուք-
Լո՜ւռ տարակուսած իմ բարեկամներս
Իրար ետևից մտնում էին ներս,
Մոտենում էին խղճալով նրանք,

__________

10 ա Ականջիս երկչոտ մի շշուկ հասավ
բ Ականջիս <. . . > հասավ
Երկչոտ մի շշուկ. «մեռավ».
14-17 տողերի դիմաց, ձախ լուսանցքում՝ «վայնասուն»։
18-19 տողերի միջև`
[Առաջին անգամն էր-որ կասկածով ու ցասումով մտածեցի
աստծու] մասին և մարդու

[Եվ այնքան այս կորուստը այնքան]
19 տողից հետո՝
Այնքան մեծ էր իմ սարսափն
Եվ իմ <. . .>
20 տողից հետո՝
[Որ իմ [<1 անընթ.>] հասկացնում էի
Հեծեծաց] <. . .> մահ, մարդ և աստված,
[Կորուստիս գինը և միտքը մահի],