Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՊՈԵՄԻՑ



ԴԵՊԻ ԱՆՀՈԻՆԸ



Հեքիաթ է թե անցք իրական,
Աշխարհքի մեջ կատարված,
Լսել եմ ես [վաղուց մի] բան
Այսպես տխուր մի արկած։

Սիրահարվեց մի հողածին,
Ամուսնացավ... ոգու հետ,
Քանի ուզեց տիրել հարսին
<. . . . . . . . . . . . . . .>

Ճգնում էր, տանջվում,
10 Թախանձում էր կաթոգին,
Չէր կարենում բռնել երբեք
Եթերական էակին.

Վերջն, ասում է, հենց որ գրկեց,
Մոտ էր տենչը լըրության,
____________

1 Հեքիաթ է սա, անցք իրական
4 Ցավալի մի արկած։
7 Ու երբ տիրել հարսին
9-11 Շատ թախանձեց, ճգնեց, տանջվեք,
Շատ թախանձեց կաթոգին,
Բայց չըկարացավ բռնել, [գրկել]