ա Հեքիաթ է, թե անցք իրական,
Շա՜տ վաղուց եմ ես լըսել.
Զրկվեց հարսից թշվառ տղան- 20
Բայց հույսը մնաց։
բ Վաղուց եմ լսել.
Զըրկվեց տղան իր հարսից,
Բայց չըզրկվեց իր հույսից.
Ման է գալիս խեղճն այն օրից
Շուրջը, աշխարհքն և անհուն,
Եվ հույս ունի գըտնել նորից
Իրան կորած սիրուհուն։
[Եվ հույս ունեմ ես... կըգտնեմ նըրան.
Անմահ է ոգին և կա հավիտյան. 30
Նա էլ ոգի էր. մարմին էր առել,
աղջիկ էր դառել,
Ինչպես այն ոգին, որ աղջիկ դառավ,
Խաբեց ու գնաց-սակայն չըմեռավ,
Եվ երբևիցե, մի անգամ կրկին
Պիտի երևա կարոտի աչքին,
Եվ տիեզերքի անհունության մեջ
Պիտի հանդիպեն կրկին իրարու]։
___________
16 Ու չըքացավ հավիտյան.
18-19 Վաղուց եմ լսել <...>
Զրկվեց այսպես թշվառ տղան
24 Որոնում է խեղճն այն օրից
27 Իրան կորցրած ամուսնուն:
28-30 տողերի դիմացի լուսանցքում՝
Եթե ոգին կին էր,
Կինն էլ ոգի կարե լինել,
Երկուսն էլ կորան <...>
32-33 Ինչպես այն ոգին, որ դարձավ աղջիկ,
Եկավ ու գնաց- սակայն չըմեռավ,