20
Ձգտումը հրաթև, ցնորքը հոգու,
Որ ուրիշ սահման սիրում է թըռչել,
Սահմա՜ն, որ երբեք դու չես ճանաչել,
[Որի [անթափանց, անհուն] աշխարհում
Հողեղեն աչքերն էլ չեն նշմարում],
Որ, սակայն, թովիչ [ու գաղտնի] այսպես
Հայտնվում է մեզ, գըրավում է մեզ:
__________
Ապրե՜լ... և երկար և միշտ բախտավոր,
<. . .> երջանիկ կյանք
Ահա քեզ մի մեծ խրթին առեղծված, 30
Որ մարդու առջև դըրել է աստված...
Եվ մեկնում ենք մենք-գտնո՜ւմ ենք, գտնո՜ւմ.
Բայց այն <. . .> ոսկի է լինում,
Փառքի փայլ, աղմուկ <. . .> անցողիկ,
[Կամ] սիրուն մի կին-բնության ծաղիկ-
Կարճատև մի կիրք-որ առավոտյան արշալույսի պես
Եվ դարձյալ դատարկ հոգուդ խավարից
Ոռնում է դեր սառն ու թախծալի
[Գիշեր ու ցերեկ քեզ ձայն է տալի],
_________
20-21 տողերի դիմաց, աջ լուսանցքում՝
Թե նա չըլիներ,
էլ ինչու են ձգտում <...>
34 Որ սակայն աղոտ ու գաղտնի այսպես
36 տողից հետո`
Անըմբռնելի ու գաղտնի-
Մեր ձգտումներին [ձգտումը] միմիայն հայտնի.
Եվ մահը այն ճամփան է, որ մեզ տանում է այնտեղ.
(Եվ մահը վատ է լոկ նրա համար, որ այն <. . .>)
Դեռ պիտի ապրի... և միշտ երջանիկ, ուրախ]
38 ա Միշտ խորտակվել, ըղձալ նորից նոր
բ Քանի խորտակվել, ըղձալ նորից նոր
39 Ահա քեզ մի մութ, խրթին առեղծված,
99-91 Կարճատև մի սեր, <1 անընթ.> որ առավոտյան արշալույսի պես
Եվ դարձյալ դժգույն հոգուդ խավարից
ա <1 անընթ.> մի ձայն սառն ու թախծալի
բ Կանչում է մի ձայն սառն ու թախծալի