Թռած գալիս է... [գալիս է] ինձ մոտ,
Խաղաղ նստում է, ինձ նայում-տխրում,
Մնչում է այնպես աղո՜ւ, կաթոգին,
Թռչում է, ջինջ օդում ճախրում,
Գնում է, գնում... ետ գալիս կրկին...
Այնպե՜ս փոխված է... ինձ կանչում է նա.
Բայց... զգո՜ւյշ, զգո՜ւյշ... ոչ ոք չիմանա...
Գիշերն էլ [գաղտնի], 50
Երազի նման,
Թեթև, անմարմին.
[Խորին գիշերով
Ձյունի շորերով]
Դարձյալ երազում
Երազի նման,
Խորին գիշերվա
<...> մթնում
Գալիս է, գտնում,
Կարոտ ու կարոտ 60
Գալիս է ինձ մոտ.
Նա կենդանի է.
Գիշերն երազում իջնում է
Չքնաղ-անմարմին
<1 անընթ.> խոսում է.
Թռիր ինձ հետ, իմ թշվառ,
Ես քեզ տանեմ մի աշխարհ,
42-43 Թռած գալիս է միշտ ինձ մոտ
Լուռ-լուռ նստում է, ինձ նայում-տխրում,
45-46 Իջնում <է>, ջինջ օդում ճախրում,
Գնում է այնտեղ... նա գալիս կրկին... 43
ա Բայց սը՜սս...ծածուկ...ոչ ոք չիմանա... բ
Բայց գաղտնիք է... ոչ ոք չիմանա...
43-48 տողերը վերցված են փակագծերի մեջ։ 68
Գիշերն երազում գալիս է 64
ա <1 անընթ.> և ինձ ասում է բ
<1 անընթ.> և ինձ կանչում է 65
Արի՜ ինձ հետ, իմ թշվառ,