Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

20 Բազմել է կանաչ սարերի վըրա,
Ձորերը լըցվել, փըռվել հովիտում,
Հավքերն երգում են, ծաղկունքը փթթում:
Դու Էլ ըսթափվիր, երգիր քեզ նման,
Ողջունիր շըքեղ գալուստը գարնան։
-Հերիք Է, Մուզա, երկինքը վկա,
Է՛լ համբերելու սիրտ ու տեղ չըկա.
Այնպես կանեմ քեզ, որ դու մոռանաս
Արյուն ու գարուն, պոետ ու Պառնաս։
Անիծված լինին այն օրն ու տարին,
30 Երբ գերի դարձա ես քո քընարին.
Քեզ հետ մըտերիմ դառնալու օրից
Զըրկված մընացի կյանքում բոլորից,
Հարգից ու վարկից,
Վայելքից, խելքից...

Աչքովդ Էլ այսօր տեսնում ես, ահա,
Գնում եմ մեկից պարտք անեմ հիմա,
Ով գիտի այն Էլ
Կարո՞ղ եմ գըտնել...

Այնօր դիմեցի «հոգով բանաստեղծ»
40 Մեկին, որ հոգիս հարգում Է անկեղծ,
Որ ասում Է միշտ, «դու լավ ես գրում,
Բայց ափսո՜ս, ափսո՜ս, որ հայոց երկրում
Իսկի չգիտեն պոետի տեղը
Եվ նա շարունակ ընկնում Է նեղը...»։
Հենց որ իմ փոքրիկ խնդիրքը լըսեց,
Նոթերը կիտեց, այսպես ըսկըսեց,
-Ի՞նչ Է, ասավ, մի գործի չես.
Բա ե՞րբ պիտի դու ամաչես,
Չես ծառայում մի պաշտոնի,
50 Այդ տեսակ Էլ մարդ կըլի՞նի.-
Անգո՜րծ, անբա՜ն,
Թափառական,

Տեսե՛ք, տեսե՛ք- դատարկ պոետ...
Է՜յ, ամաչիր գոնե բոյեդ,