Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՊՈԵՏՆ ՈՒ ՄՈՒՍԱՆ


(էջ 127)


Առաջին տարբերակ («Վտակ» ժողովածու, 1901)


ՊՈԵՏՆ ՈՒ ՄՈՒԶԱՆ


(Հատված)



Նստած եմ մի օր ու միտք եմ անում,
Դես եմ շըրջում դեն, չեմ կարողանում
Մի հընար գըտնեմ-ցավերըս հոգամ.
Վեր կենամ, ասի, մեկի մոտ գընամ,
Կըրկին պարտք անեմ, գլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը:
Այսպես մոլորված հենց վեր եմ կենում,
Ականջըս հանկարծ մի ձայն է ընկնում.
«Ողջո՜ւյն Պառնասի գըլխից սըրբազան».
10 Ետ նայեմ, տեսնեմ իմ ծանոթ Մուզան։
-Վե՛ր կաց, բանաստեղծ, կանչում է այսպես.
Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես.
Տանջվում են ահա եղբարքըդ թշվառ,
Հեծում-հալածվում աշխարհից աշխարհ.
Երկինք են հասել արցունք ու արյուն...
Ահա, քեզ համար բերել եմ ավյուն.
Հասիր վհատին, ըսփոփիր որբին,
Ույժ տուր պանդուխտին իր երկար ճամփին...
Նայի՛ր, եկել է գարունը, ահա,