Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

160 Խօշիւն դուդել`ի յամբ անկուռ,
Սաղպի արեկ՝ թընդմամբ տըրոփ
Զէտ տիր ըռումբ՝ ազդու`ի յոփ»
-Օ՛, թըշվառներ, ի՜նչ լըսեցի.
Բայց դու ասա, ի սեր Զևսի,
Եվ այդպիսով ո՞վ է կարող:
Շնորհք առնել, դառնալ գրող:
— է՛հ, ինչ անենք, թող չըդառնա
Վարժապետիրց կըհեռանա,
Կերթա կապրի առանց հանգի
170 Ու լող կը տա ծովում կյանքի,
Ազա՜տ, ինչպես քեֆը կուզի,
Ոչ սիրտ մաշի, ոչ ծաղր լըսի...
Ես իմ հոգին՝ լավ է այնպես,
Թե չէ՝ նայի՛ր, այս ի՞նչ եմ ես...
-Պոետ ես դու։
-Ահա ես էլ այդ եմ լալիս.
Ինչո՞ւ այս ձիրքն էիր տալիս։
Թող լինեի մի կեղեքող,
Հավաքեի միշտ փող ու փող.
180 Առաջ թեև «գազան» ու «ցեց»,
Կըդառնայի շուտով ես «մեծ»,

Վեհ բարերար
Ազգի համար,


Մեռած օրս էլ պսակ տային.
«Իր որբ ազգից՝ միակ հային»։
Կամ թե տերտեր լինեի թող,
Խաչը վըզիս մեռել թաղող,
Սուփրի վերև միշտ նստեի,
Իմ ապրուստը դըրրստեի,
190 Ազգն էլ աչքը տընկեր վըրաս-
Իմ փըրկողը դու ես՝ որ կաս։
Թող լինեի հոգով տըգետ
Ձըրիակեր մի վարդապետ,
Որ կազմեին տըգետ-գիտուն