Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


* * *

   ― Սիրելի Մեհրի, մնացիր բարով,
Աչքերդ լցրած, տխուր երգերով
Չըհիշես էլ ինձ, մոռացիր, հոգիս,
Չըկանգնես երկար, չընայես ճամփիս.
Թե աչքդ մնա, կըխաբե նա քեզ,
160 Թե հանկարծ շեմքում ոտնաձայն լսես,
Հանգի՜ստ, սիրելիս, գիշերվան ժամին
Գիտե միշտ խաբել խաբուսիկ քամին։
Գուցե թե գիշերն անքուն աչքերով
Ուզես իմանալ վիճակս աստղերով,
Եվ հանկարծ մինը ծոր տա ու թռչի,
Մութ հորիզոնի սահմանում կորչի,
Խռոված հոգով և հազար ու մին
Մտածմունքներով մտնես անկողին,
Մի տխուր երազ կըգա կազդե քեզ,
170 Որ քո Մհեին էլ տեսնելու չես․․․

* * *

   ― Իսկ դուն, ո՜վ անբախտ և չարատանջ մարդ,
Դո՜ւն, իմ ծերունի հայրիկ ալեզարդ,
Երբ որ կըխնդրես արդեն չորացած
Քո բազուկներդ երկինք տարածած
Ու էլ չես գտնիլ ծերության նեցուկ,
Որքան արտասուք կըթափես ծածուկ.
Ո՜հ, ինչպես պիտի քո ճերմակ միրքի
Վրայից հոսեն հորդ արտասուքի
Աղի շիթերը, թրջեն վշտակոծ
180 Մազոտ, մերկ կուրծքդ, և ինչպես սև օձ,
Կըթունավորեն օրերդ ծերության
Գաղտնի կասկածներդ Մհեիդ մահվան։
Քո որդու ձեռքի հողին անբաժան
Կըխփես, հայրիկ, աչքերդ հավիտյան.

42