Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որդիքն են նույնպես Լոռում հայտնի հռչակ ունեցող քաջ Ալեքը, Սոսը և ուրիշները, որոնք շարունակ կռվել են թուրք ավազակային խմբերի հետ և «իգիթի» անուն ժառանգել» (Իսահակ Հարությունյանց. Ներսիսյան հոգևոր դպրոցի սաների առաջին դպրոցական ճանապարհորդությունը, Տփխիս, 1894, էջ 55)։ Ըստ որոշ տվյալների՝ հեղինակն իր այս երկը նախապես մտադիր է եղել վերնագրել «Անմեղ ավազակ» (տե՛ս Ա. Ինճիկյան, էջ 291):

«Ալեք» պոեմը լավ ընդունելություն գտավ ընթերցողի և քննադատության կողմից։ Բագրատ Թումանյանը բանաստեղծին հաղորդում էր (1890 թ. նոյեմբերի 10-ի նամակում), որ Մոսկվայի հայ ուսանողները «Ալեքի» և «Մեհրու» վրա հափշտակված են» (ՈԻՀ4, 282), իսկ Մ. Աբեղյանը իր գրախոսության մեջ այդ պոեմները դասում էր Թումանյանի գրքի «ամենագեղեցիկ հատվածների» թվին («Նոր-դար», 1890, № 196, հմմտ. Մ. Աբեղյան. Երկեր, հատ. է, Եր., 1975, էջ 362)։ Սակայն իրեն՝ Թումանյանին, պոեմը շուտով չբավարարեց և այդ պատճառով էլ հետագայում փաստորեն դուրս մնաց նրա ստեղծագործական հետաքրքրությունների ոլորտից։ Լինելով գրական ուսումնառության և որոնումների շրջանի արտահայտություն, պոեմն ուներ ոճի, լեզվի և բանաստեղծական տեխնիկայի շատ թերություններ։ Մյուս կողմից, այստեղ Թումանյանը դեռ չի հասել կենսական բարդ երևույթների, մասնավորապես ազգամիջյան հարաբերությունների այն բարձր հումանիստական ըմբռնմանը, որը հետագայում արտահայտվեց նրա քաղաքացիական քնարերգության, «Հին կռիվը» պոեմի, «Ահմադը», «Գրազը», «Ալլահից ղրկված» պատմվածքների մեջ։ Այս բոլորով պետք է բացատրել այն փաստը, որ հետագայում Թումանյանն այլևս չի անդրադարձել «Ալեք» պոեմին, և այն մնացել է իր նախնական վիճակում։ «Ալեք» պոեմի հեղինակային ծանոթագրությունները, որոնք ԲՄ 1-ում տրված են տողատակում, մենք զետեղել ենք տարբերակների բաժնում նշելով բացատրվող բառերի և արտահայտությունների տողահամարները։

ՄԵՀՐԻ

(էջ 35, 236)

Առաջին անգամ՝ ԲՄ I, էշ 21—41։ Հեղինակի կենդանության ժամանակ ուրիշ հրատարակություն չի ունեցել։ Արտատպվել է Եժ VI, 24—35։

Պոեմը, ըստ հեղինակի նշումի, գրվել է 1890 թ. և նույն թվականին տպագրվել։ Արտատպվում է ԲՄ 1-ից:

Պահպանվել է պոեմի ինքնագրի մոտ կեսը (ԹԸԱ-ում)՝ պատռված ձեռագիր տետրի վարի մասերը, որոնք համապատասխանում են տպագրված տեքստի 11-20, 32-42, 52-62, 78-88, 101-112, 121-132, 146-160, 174-184, 197-208, 219-228, 237-246, 259-268, 279290, 302 -314, 327-340, 356-358, 382-398 տողերին։ Համեմատությունը