Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գտնեմ Մհեիս, տեսնեմ մի անգամ.
Բայց ո՞վ կըտա ինձ թռչելու թևեր․․․
Երնեկ իմանամ, երնեկ մինն ասեր,
Թե այս րոպեին նա ինչ է անում։
Գո՞րծ ունի արդյոք, հաջո՞ղ է գնում,
Արդյոք մի անգամ ինձ միտն է բերում,
280 Գիտե՞, թե օրերն ինչպես եմ համրում.
Ով գիտե, գուցե այնտեղ մի սիրուն
Խանում կին սիրեց, մոռացավ Մեհրուն,
Կամ, գուցե, հիվանդ տնքում է հիմա,
Չորս կողմը նայում՝ յուր Մեհրին չըկա․
Թե չար թշնամին, ձեռքը չորանա,
Սուրը բարձրացրեց Մհեիս վերա.
Չըլինի թե վաղուց, Մեհրի ու աշխարհք
Մոռացած, թողած, նա սև հողի տակ․․․
Ա՜խ, ինչո՞ւ է, ինչո՞ւ այսքան տանջանքը,
290 Միթե սա՞ է, տեր, քո տված կյանքը.
Միթե ա՞յս էր ինձ համար պատրաստած,
Ի՞նչ արի քո դեմ, անարդար աստված։

X

   Գնաց ու գնաց, չըդարձավ կրկին.
Բայց, ահա, մի օր նկատեց Մեհրին,
Որ հեռվից մի բան սևին է տալիս.
«Ղարիբությունից ոքմին է գալիս»,
Մտքումն ասաց Մեհրին և ծովծով
Աչքերի արցունքը սրբեց գոգնոցով։
Սիրտը սկսեց արագ բաբախել,
300 Վաղուց էր, խեղճ կինն այդպես չէր եղել։
«Օ՜, տառապածի ողորմած աստված»,
Մրմնջաց Մեհրին աչքերը լցված,
Ուրախությունից արցունքը հետին
Ցավերը պիտի ողջ թափեր գետին։
Արդեն եկավորըն եկավ մոտեցավ,

46