Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանի մոտեցավ այնքան շատացավ.
Եվ ահա, մի խումբ թուրք ավազակներ,
Գյուղը քանդեցին, արին տակն ու վեր.
Լեղապատառ տուն ընկած Մեհրուն
310 Տանից հանեցին, նստեցրին ձիուն.
Նրա ալևոր սկեսրարն ընկավ
Թուրքերի սրից և իսկույն հանգավ․
Ծերի անեծքի հետ ի միասին
Տարան թուրքերըն յուր խոնարհ հարսին։

XI

   Ճամփա է տանում դեպի Հայաստան.
Այն ճամփու վրա կա մի գերեզման,
Գերեզմանի մոտ մի ծառ է կանգնած.
Այն հովանու տակ ահա մի հոգնած
Ձիավոր իջավ, և նորա թարքին,
320 Իրան փաթաթված, նստած էր մի կին.
Եվ տղամարդը զենքերում կորած,
Կանաչ խոտերում երբ ձիուն թողաց,
Դարձավ դեպի այն վաստակած կինը,
Ցույց տալով մատով մոտիկ շիրիմը.
   ― Մեհրի, ճանաչի՛ր իգիթ Օսմանին.
Նայիր առաջիդ այդ գերեզմանին.
Այդտեղ թաղած է, մի քանի տարի
Առաջ, իմ ձեռքով մեռած գյավուրի
Հոտած մարմինը. երբ որ նրան ես
330 Թալանում էի, հայհոյում էր մեզ։
Շատ համարձակ էր այն լիրբ գյավուրը,
Բայց երբ Օսմանի կտրուկ կեռ թուրը
Նրա գլուխը ուսերից պոկեց,
Էլ բան չըխոսեց և խելոք պառկեց։
Գրպանում, ծոցում ոչինչ չըգտա,
Աղքատի մինն էր, միայն այս առա.
Ասաց գրպանից հանեց ղայլուխը,

47