Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատվածի ինքնագրի մի մասը (4-9-րդ Էջեր, որոնք համապատասխանում են սույն հրատարակություն 165-290 տողերին)։ Այդ ինքնագրում, որը 1910-ական թթ. սկզբի արտագրություն Է, կան մի քանի ոչ մեծ տարբերությունները տպագիր տեքստից։ Ձեռագրի վրա բանաստեղծի կատարած աշխատանքը երևում է բնագրային տարբերակների բաժնում բերվող տողերից։

4) «Վերջերք» (309-324 տողեր)։ Այս հատվածը հեղինակի կենդանության ժամանակ չի տպագրվել, իսկ հետմահու հրատարակություններում ներմուծվել Է սևագրությունների բաժինը։ Ներկա հրատարակության մեջ «Վերջերգը» առաջին անգամ ներկայացվում Է իբրև հիմնական տեքստի մի մաս, քանի որ այն օգնում Է որոշ չափով ամբողջացնելու այս անավարտ պոեմի կառուցվածքն ու հուզագաղափարական բովանդակությունը: Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԹՖ, № 3գ:

Նշված չորս մասերը մեզ հասել են գրական մշակման և բանաստեղծական վարպետության տարբեր մակարդակներով: «Նախերգանքն» ու երկրորդ հատվածը («Մթնեց։ Ծերունին լուռ չարչարանքով...») հասցված են բովանդակության և ոճի իսկական թումանյանական վարպետության, գեղարվեստական մեծ խտացման։ Այնինչ առաջին հատվածը («Մի քանի տարի սրանից առաջ...») կրում Է Թումանյանի՝ 90-ական թթ. ստեղծագործությանը բնորոշ մի քանի թուլությունների կնիքը (որոշ ձգձգվածություն, խոսքի անբավարար տիպականացում և այլն), իսկ «Վերջերգն» զգալի չափով դեռ նախնական սևագիր բնույթ ունի։ Թեև պոեմի առաջին տարբերակը գրվել Է 1890 թ., բայց կասկած չի կարող լինել, որ 1914 թ. տպագրության հանձնելով պահպանված մի մեծ հատված, Թումանյանը այն ենթարկել Է գեղարվեստական լուրջ մշակման։ Պոեմի այս մասում («Հատված երկրորդ») օրգանապես զուգակցվել են 1880-90-ական թթ. կենսական տպավորությունները և գեղարվեստական վարպետության այն աստիճանը, որին բանաստեղծը հասել Էր նոր դարի սկզբին։

«Հառաչանք» պոեմից պահպանվել են նաև սևագիր և անավարտ ուրիշ հատվածներ (տե՛ս ԳԱԹ, ԹՖ, № 3 բ, դ № 100 Է), որոնք անցյալում տպագրվել են տարբեր հրատարակությունների մեջ (ԳԵ, Էջ 113-114, Եժ II, 261-262, ՈԻՀ 2, 205-207): Ներկա հատորի տարբերակների և տեքստային տարբերությունների բաժնում այդ մասերն ի մի են հավաքվել «Սևագիր հատվածներ» ընդհանուր վերնագրի տակ։ Ցույց Է տրվում այդ մասերի վրա բանաստեղծի կատարած մշակման աշխատանքը։ Սևագիր մասերի համարակալումը կատարել Է խմբագրությունը` ելնելով նրանց բովանդակությունից։ Ինչպես երևում Է պահպանված սևագրությունից՝ «Մթնեց։ Ծերունին լուռ չարչարանք՛ով...» տողով սկսված մասը նախապես գրվել Է իբրև պոեմի 4-րդ հատված։

«Հառաչանքի» սևագիր մասերից երկու քառատող («Անց կացան...», «Վերջացավ...») Թումանյանը հետագայում առանձնացրել և առանց որևէ փոփոխության հրատարակել է իբրև ինքնուրույն քառյակներ։ 1920 թ.