ճիշտ) հասկանալ պոեմի կապն իր ստեղծագործության և աշխարհըմբռնման ընդհանուր համակարգի հետ։
Պոեմը խար տպավորություն է թողել ոչ միայն Ավ. Իսահակյանի, այլն շատ ուրիշ ունկնդիրների վրա։ Նրանցից ոմանք, ինչպես Հակոբ Մանանդյանը, Սիրեկան Տիգրանյանը, Գալուստ Տեր-Մկրտչյանը (Միարան), «Դեպի Անհունը» համարել են Թումանյանի գլուխգործոցը, նրա գլխավոր երկը։ Այդ մասին կա բանաստեղծի վկայությունը 1918 թ. դեկտեմբերի 15-ի զրույցի ժամանակ, ինչպես նաև խոսվում է Սերգեյ Գորոդեցկու «Իմաստուն ու նուրբ» հոդվածում, որը գրված է 1919 թ. Թումանյանի ծննդյան 50-ամյակի առթիվ` զգալի չափով նրա իսկ պատմածների հիման վրա (ԹԺՀ, 893)։ Ղ. Աղայանը ևս, Թումանյանի վկայությամբ, «շատ էր հավանել» («նրա սիրած գրվածքն էր») «Դեպի Անհունը», որի ընթերցանությունից ավագ ընկերոջ ստացած տպավորության մասին շատ տարիներ անց նա ասել է հետևյալը. «Կարդալուց հետտ լռեց. երկար վրես նայեց ու գնաց զբոսնելու։ Գնաց, ման եկավ, ման, եկավ մին էլ կարդաց ու ասաց. «Գրել ես, բայց ինքդ էլ չգիտես, թե ինչ ես գրել» (Ն. Թումանյան, էջ 175)։
Սակայն պոեմի ընթերցումը բարեկամների շրջանում 1890-ական թթ. վերջում պատճառ դարձավ, որ Թումանյանը էական փոփոխություններ մտցներ «Դեպի Անհունի» բուն մտահղացման, կառուցվածքի և գաղափարական բովանդակության մեջ։ Մեզ որոշակիորեն հայտնի է, որ մինչև 1898 թ. պոեմը բաղկացած է եղել երկու մեծ մասերից։ Առաջին մասում բացահայտվում էին քնարական հերոսի ծանր ապրումները կնոջ՝ Հասմիկի մահվան առիթով, նկարագրվում էր նրա թաղման արարողությունը։ Իսկ պոեմի երկրորդ մասում նկարագրվել են կենդանի թաղված Հասմիկի տառապանքները, նրա գիշերային այցելությունները ամուսնուն, երրորդ անգամ՝ արդեն արյունոտված կրծքով։ Ի վերջո պարզվում է, որ Հասմիկն իրոք լեթարգիկ քնի մեջ է եղել, բայց հետո կաղամախու ցցով սպանվել է գերեզմանի մոտով անցնող և հողի տակից լսվող ձայներից սարսափահար մարդկանց կողմից (այստեղից էլ պոեմի նախնական վեբնագրերից մեկը՝ «Սրհար»)։ Այս պատմությունը շատ ծանր ազդեցություն է գործել ունկնդիրների վրա (Իսահակյանի խոսքերը «անհանգիստ գիշերի» և «անհեթեթ երազների» մասին, անշուշտ, այդ դրվագների հետ էին կապված)։ Իր իսկ գրածի տպավորության տակ «վախից ու սարսափից» անքուն գիշերներ է անցկացրել նաև հեղինակը և ի վերջո, անսալով Լևոն Շանթի խորհրդին, որոշել է ոչնչացնել այդ երկրորդ մասը։ Այդ մասին Թումանյանը մանրամասնորեն պատմել է Ս. Գորոդեցկուն (տե՛ս ԹԺՀ, էջ 893-894) և դստեր գրի առած հետևյալ ղրսւյցի ժամանակ.
«Ափսոսում էր, որ երկրորդ մասը չի տպել. պատճառը Շանթն է եղել։ Պոեմը մի օր կարդացել է նրան, որի վրա պոեմի երկրորդ մասը ծանր ու ճնշող տպավորություն է թողել։ «Դեպի Անհունը» գրելու ժամանակ հայրիկն այնպիսի ճնշող ապրումներ է ունեցել, որ գիշերը չի