գրառոումներ են, որոնք խառը կարգով հաջորդում են չափածո մասերին։ Արձակ հատվածները փաստորեն պլան-կոնսպեկտի բնույթ ունեն։ Դրանք հետագայում, անշուշտ, պետք է վերածվեին չափածոյի։ Մենք պահպանել ենք ինքնագրի այդ յուրահատկությունը (ի տարբերություն նախորդ հրապարակման, որի մեջ արձակ մասերն էլ արհեստականորեն բաժանվել են տողերի):
նկատի ունենալով երկի խիստ սևագիր բնույթը և չափածո ու արձակ հատվածների խառը միահյուսումը, տողերը համարակալված չեն, իսկ բնագրային տարբերությունները տրվում են հիմնական տեքստի մեջ (ա, բ, գ նշումներով)։
ԳՐԱԳԻՐ ՄՈՒԶԱՆ
(էջ 149)
Տպագրվում է առաջին անգամ՝ ԳԱԹ ԹՖ պահպանված սևագիր պատառիկների հիման վրա (№ 7գ)։
Դատելով ձեռագրից և մեզ հասած մասերի բովանդակությունից, այս ստեղծագործական մտահղացումը նույնպես վերաբերում է 1890-ական թվականների սկզբին, երբ Թումանյանը ծառայում էր Թիֆլիսի հայոց կոնսիստորիայում (մինչև 1892 թ. մարտը), և կամ դրանից անմիջապես հետո, երբ բանաստեղծը կարող էր երգիծական հայացքով նայել իր նախկին պաշտոնավարության «հինգ հոգեհան տարիների» դեպքերին։ Ինչպես և «Դարձ» սևագիր և անավարտ պոեմում, այստեղ ևս բազմազան երանգներով արտացոլվել են գրասենյակում ծառայող հոգևորականների բարքերն ու մտքերը, այդ մթնոլորտում տառապող երիտասարդ բանաստեղծի կրած հալածանքներն ու զրկանքները։ Այդ առումով «Գրագիր Մուզան» Թումանյանի առաջին գործերից է, որոնցով սկիզբ է առնում նրա պոեզիայի առաջատար գծերից մեկը` արվեստագետի կոչման և ժամանակակից հասարակության մեջ նրա կրած հոգևոր տառապանքների թեման:
Հատկանշական Է նաև, որ աոաջին անգամ այս սևագիր մտահղացման մեջ Է հանդես գալիս Մուսայի կերպարը, որը բանաստեղծի երկվորյակն Է, նրա ոգևորության աղբյուրը, բայց ստիպված Է թաքնվել գրասենյակի մարդկանց քննախույզ հայացքից։ Դրանով երիտասարդ Թումանյանն ակնարկում Էր իր բանաստեղծական փորձերի նկատմամբ շրջապատի չարամիտ վերաբերմունքը։ Սկսվելով այս ստեղծագործությունից, Պոետի և Մուսայի հանդիպադրման, նրանց զրույցի և վեճի գեղարվեստական հնարանքը Թումանյանի միտքն զբաղեցրել Է ամբողջ 90-ական թվականների ընթացքում, մինչև որ իր լավագույն մարմնավորումն ստացավ նրա երգիծական պոեմի մեջ: Այս բոլորը հիմք Է տալիս տվյալ