սևագիր հատվածները դիտելու իբրև «Պոետն ու Մուսան» պոեմի նախնական, ամենավաղ տարբերակը։
Նկատի առնելով այս սևագիր հատվածների անկատար բնույթը, տեքստային տարբերությունները տրվում են հիմնական բնագրի հետ՝ տողատակերում։
<ՄԻ ԱՆՀԱՅՏ ՊՈԵՄԻ ՍԿԻԶԲԸ>
(«Ես վայր եմ իջնում հայոց լեռներից...»)
(էջ 157)
Առաջին անգամ՝ «Հորիզոն», 1915, 29 հոկտեմբերի, №243, այնուհետև՝ ԵԺ 11, 263։ Արտատպվում Է այդ աղբյուրից։
Թերթի այդ համարում Թումանյանը տպագրել Է հատուկ ծանուցում այն մասին, թե ի՛նչ հանգամանքներում Է կորել իր «Հին կռիվը» պոեմի ձեռագիրը Թիֆլիսի ժանդարմական վարչության տարած այլ թղթերի հետ (տե՛ս այդ պոեմի ծանոթագրությունը սույն հրատարակության 4-րդ հատորում)։ Ծանուցման մեջ նշվում Է, որ բացի «Հին կռվի» հինգ մասերի ձեռագրերից, կորած նյութերի մեջ եղել են «Հազարան բըլբուլ» հեքիաթ-պոեմի սկիզբը և միջից մի քանի թղթեր»։ «Իսկ երրորդը մի պոեմ Է, որ Էս տողերով Է սկսվում», -ավելացնում Է Թումանյանը և մեջ բերում այս չորս տողերը:
Այդ կորած պոեմի մասին ուրիշ ոչ մի տեղեկություն մեզ չի հասել, հայտնի չեն ոչ նրա վերնագիրը և ոչ Էլ գրության թվականը։ Դատելով պահպանված քառյակից, դա թերևս ազգային-հայրենասիրական բովանդակության պոեմ Է եղել: