Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
I

Բարձրադիր լանջում բարձր սարերի
Աղոթք է անում լուռ կանգնած մենակ
Հին հիշատակը հին–հին դարերի―
Քրիստոնեից միանձանց մի վանք։
Նրա սըրածայր գմբեթը քարյա
Բարձրանում է վեր― դեպի երկինքը,
Խաչակնքելով աշխարքի վերա
Օրհնում է մշակի արդար քրտինքը։
Այնտեղ խստակյաց միաբանություն
10 Ճգնում է միտքը աղոթքի տված,
Անհաղորդ երկրի վայելքին ունայն,
Մինչև որ յուր մոտ կըկանչե աստված։
Չեն լսվում երբեք սուրբ հայրերի մոտ
Մարդոց խնջույքի ուրախ երգերը,
Եվ ոչ կանացի հայացքը խանդոտ
Հուզում է մեղքով խաղաղ սրտերը։

II

Երեք օր առաջ վաղ առավոտյան
Համընթաց մի սայլ մոտեցավ վանքին․―
Հեռու կողմերից ուխտավորք եկան
20 Երկրպագելու սրբոց մասունքին։
Եվ դղըրդալով բարեպաշտ մարդկանց
Առջև բացվեցան դռներն աստծո տան,

53