Եվ կյանքի մասին աստվածաբնակ
Այս սուրբ տաճարում քեզ տալիս հաղորդ։
Աբեղան
Օ՜, չէ՜, չէ, հայր սուրբ, նա չէ իջանում,
Ինչպես սուրբ հոգին, աստծո խորանից, 250
Եվ ոչ հրեշտակի պաշտոն է տանում,
Բայց ես շա՜տ հեռու, հեռու եմ նրանից։
Ա՜խ, նա պակաս է, նա չըկա այստեղ,
Մերժած է անգամ նրա անունը,
Եվ ահա դատա՜րկ, դատարկ է ահեղ
Օրենքի պաշտպան աստուծու տունը։
Վանահայրը
Այդ խաղաղության թշնամին է չար,
Որ միշտ հեռու է ահիցը վանքի։
Աբեղան
Նա չար չէ, հայր, այլ միակ հաշտարարը
Մարդու և կյանքի։
Վանահայրը
260
Ապա սո՞ւրբ է նա։
Աբեղան
Սո՜ւրբ, ինչպես աստված է և յուր օրենքը
Եվ սիրելի է, որքան և կյանքը…
Ես մեղք չեմ անում, հավատա հայրիկ…
Դուք ի՞նչու համար ինձ այստեղ բերիք․
Ես ի՞նչ եմ արել, չէ՞ ես էլ եմ մարդ,