Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
<7>

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՔՈԻՄ

Գընա՜ց, գընա՜ց Արեգն արի, գընաց, ընկավ մի աշխարհ,
390 Երկինքը սև, գետինքը սև, սև բովանդակ ու խավար։
Առաջ գընաց․ ահագին մի սև ամրոց կանգնեց լուռ,
Էն ամրոցից մի ձեն եկավ, մի ձեն տըխուր ու տխուր։
Վերև նայեց, տեսավ շարմաղ մի աղջիկ է լուսեղեն,
Հետը լալիս հուսակըտուր, հետը կանչում է իրեն։

Աղջիկը

Ափսո՜ս, կտրի՛ճ, ա՛խ ո՞ւր եկար
Էս աշխարհքը սև ու մութ.
Ո՞ր անօրեն մարդն էր արդյոք,
Տրվեց էդպես քեզ խորհուրդ.
Փախի՛ր, շուտով, անահ տըղա
400 Թե չէ՝ էստեղ որ մնաս,
Սև, մարդակեր Դևը կըգա
Այժմ կանի քեզ մաս֊մաս։

Արեգը

Բայց ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,
Ի՞նչ ես էստեղ դու շինում,
Եվ ինչո՞ւ ես էդպես աղի
Արցունք թափում, լաց լինում։
Ի՞նչ է արել էդքան սիրուն,
Էդքան քնքույշ մի էակ,
Որ փակել են մութն ու անդուռն
410 Էդ ամրոցում մեն-մենակ։

Աղջիկը

Իմ հանցանքը էս է, ավա՜ղ,
Որ սիրուն եմ ես էսքան․