Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Աքիլլեսիդ կըսպասես,
Կըզարդարես արքունիքը՝
Շուք ու փառքով ընդունես։

      Մըտիկ կանես դատարկ ծովին
Ափից տըխուր ու տըրտում,
Թե չե՞ն գալիս արդյոք նավեր,
60 Առագաստ չի՞ երևում…
Նավեր կըգան Իլիոնից,
Ես չեմ լինի ոչ մեկում,
Ես չեմ զարթնի մահվան քընից,
Ու կըմընամ այս հովտում…

      Իզուր վերջին տագնապի մեջ
Դու քո որդուն կըխնդրես
Ու կարկամող բազուկներով
Նրան կողքիդ կըփընտրես։
Սիրած երկրից ժամն անջատման
70 Չի քաղցրացնի նա այն օր,
Ու մինչ ափերն մոռացության
Չի տարածվի ձայնր հոր։

      Իմ հայրենի՜ք, վըճիտ ջըրե՜ր,
Չըքնա՜ղ վայրեր հարազատ,
Եվ ձիթենիք ու դափնիներ,
Հովիտների շուք ու զարդ,
Ճոխ ծաղկեցե՛ք, փըթըթեցե՛ք,
Ինչպես առաջ, աննըման,
Ինչպես առաջ – միշտ թընդացե՛ք
80 Միայն ձայներով խընդության։

      Բայց Աքիլլես ու Պատրոկլես
Էլ չեք տեսնի դուք բնավ…
Սպերքի ջըրե՜ր, բազուկըս ձեզ
Գըլխիցըս մազ խոստացավ,