Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




Բայց գըլուխըս փոթորկալի
Պատերազմում ահագին
Պատրոկլեսին ես զոհեցի,
Էլ չըսպասեք իմ տուրքին։

      Պատրաստել է նետը արդեն
90 Ապոլլոնը անողոք,
Ըսպասում է նոր եկվորին
Քարոնը սև Ստիքսի մոտ։
Եվ ափերից մոռացության,
Պատրոկլեսը գիշերով
Եկավ ինձ մոտ թեթև, անձայն,
Որպես երազ, թըռչելով։

      Որպես շունչը մեղմ զեփյուռի
Նա շըշընջաց ինձ վըրա,
Նրա ձայնը ես լըսեցի,
100 Վեր նայեցի ու տեսա
Քընքույշ դեմքին հետք արտոսրի
Եվ անջատման խորին ցավ…
Ձեռքըս իրեն տարածեցի…
Դատարկ մըթնում չըքացավ…

      Ըսկյուրոսից Նեոպտոլեմ
Դեպի հեռուն կըլողա.
Մի անծանոթ ափ կըտեսնի
Կանաչ բըլրակն իր վըրա։
Նավավարը այնժամ կասի՝
110 Դարձած կողմը բըլրակի.
— Ահա շիրիմն Աքիլլեսի,
Այն էլ տեղն է բանակի…

— Այնտե՜ղ, պարսպից նա գիշերով
Երևում էր մեզ ահեղ,
Անտանելի հուրն աչքերում,
Սաղավարտով ճաճանչեղ.