Բայց, մերժելով դատարկ կյանքը, 150
Փառքի րոպեն ընտրեց նա,
Ու ընկերի համար մեռավ,
Հավատարիմ մինչև մահ։
Լըռեց Աքիլլ․․․ Մութն է Իդան,
Իլիոնը դեռ տըխուր,
Քընած բանակը Ատրիդյան,
Պատերազմի դաշտը լուռ։
Ու ծըխալով առկայծում են
Խարույկները բանակի,
Երկա՜ր ու ձիգ ձայնարկում են 160
Պահնորդները մեկ մեկի։