Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուր էլ որ գընամ՝ հետևում է ինձ
Կյանքի էս ժանգը— մըտքիս դևն անքուն։
Ուրիշներն այնինչ, հաճույքից հարբած,
Վայելում են գոհ՝ ինչ լըքել եմ ես…
Ո՜վ, թող վայելեն, ու երնե՜կ, երնեկ
Իրենց երազից չըզարթնեն ինձ պես։
Ես պետք է անցնեմ աշխարհից աշխարհ,
30
Քանի ետ նայեմ այնքան անիծեմ,
Եվ էն է սփոփանք մնում ինձ համար—
Վատթարն եմ տեսել— ինչ էլ գա իմ դեմ։
Բայց էն վատթարը… մի հարցնի էդ ինձ.
Գո՛ւթ արա, սիրուն, ժպտա դու կրկին,
Մի քաշի այդպես դիմակն իմ սրտից,
Որ տեսնես տակի դժոխքն ահագին։
|
|