180
Շըվաքում ցրված գյուղի տըները.
Լսեցի րիկվան ձեն ու ձուները
Դեպի տուն վազող երամակների.
Հեռու հաչոցը ծանոթ շըների։
Միտս եկան թուխ֊թուխ ծերունիները.
Լուսնյակի լուսով իրիկունները
Իմ հոր սըրահի, շեմքի դեմուդեմ
Նստոտած խոհուն և խոժոռադեմ.
Ու խանչալների պղընձապատած
Պատյանների փայլն․․․ ու բոլորն հանկարծ 190
Խառը շարքերով, երազի նըման
Աչքիս առաջից եկան անցկացան։
Հապա իմ հա՞յրը, պատերազմական
Իր զգեստներով, ինչպես կենդանի
Աչքիս երևաց, ու միտս եկան
Զրահի շռինդ, փայլն հըրացանի,
Նրա հայացքը հպա՜րտ, աննկո՜ւն,
Եվ իմ քույրերը մատա՜ղ, սիրասո՜ւն․․․
Շողերը նրանց աղու աչքերի
Եվ հնչյունները երգի, խոսքերի, 200
Որ ասել էին օրրանիս վրրա․․․
Այն ձորի միջով վտակ էր վազում,
Աղմկող էր նա, սակայն ոչ խորին,
Նըրա ոսկեգույն մանրիկ ավազում
Խաղալու էի գընում կեսօրին,
Եվ նայում էի աչքերըս հառած,
Երբ ալիքներին, անձրևից առաջ,
Դիպչում էր թևով սև ծիծեռնակը։
Հիշեցի և մեր խաղաղ տնակը,
Օջախի առջև իրիկունները 210
Արած այն երկար պատմությունները,
Թե ոնց են ապրել մարդիկ վաղեմի,
Երբ դեռ աշխարհքը ճոխ էր ավելի։