Նա, ում սիրտը թարմ է ու պարզ,
Հավատում է աստծուն, բնության, 90
Հավատում է, որ հավիտյան
Մարդկային է սիրտը մարդու.
Որ վայրենի լանջի տակ էլ
Մի անմեկին կյանքի համար
Կան բաղձանքներ ու ձգտումներ.
Որ խավարում սարսափելիս,
Թույլ ձեռքերը անօգնական,
Հանդիպելով աստծո աջին,
Կյանք են առնում ու զորանում.
Նա կըկարդա էս զըրույցը, 100
էս պարզ երգը Հայավաթի.
Ով երբեմըն իր շըրջակա
Լուռ հանդերում թափառելիս
Մի մոռացված շիրմի առջև
Կանգ է առնում, միտք է անում
Նրա կիսեղծ գըրի վըրա,
Որ գրված է պարզ, անարվեստ,
Սակայն որի ամեն խոսքը
Լիքն է կյանքի, հանդերձյալի
Անվերջ հույսով ու թախիծով, 110
Նա կըկանգնի ու կըկարդա
Խոր հնության արձանագիր
Էս հին երգը Հայավաթի։
I
ԽԱՂԱՂՈԻԹՅԱՆ ՉԻԲՈԻԽԸ
Ու մեծ դաշտի լերանց վըրա,
Կարմիր ժայռի բարձունքներին,
Նա, հըզորը, կյանքի տերը՝
Գիտչի-Մանիտոն իջնելով,