Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

150 Մինչև հասավ վեր երկընքին,
Մինչև ցըրվեց վեր երկընքում
Ու փաթաթեց շուրջն ամեն բան։

Թավազենթի դաշտավայրից,
Վաոմինգի հովիտներից,
Տուսկալուզի ծըմակներից,
Հեռո՛ւ, հեռո՛ւ Ժեռ սարերից,
Նորդլանդիայի լըճափերից
Ազգերն ամեն նըկատեցին,
Տեսան հեռվում բարձրանում է
160 Խաղաղության չիբխի ծուխը։

Ու ազգերի մարգարեներն
Ասին՝ տեսե՛ք, էն Պոլկվանան
Խաղաղության չիբուխի ծուխն է,
Որ թեքվում է ուռենու պես,
Շարժվում կանչող ձեռքի նըման։
Մե՛ծ, հեռավոր էն նըշանով
Գիտչի֊Մանիտոն՝ հըզորը,
Կոչ է անում մարտիկներին
Ողջ ազգերի ու ցեղերի։

170 Գետերն ի վեր հովիտներով
Եկա՜ն, եկա՜ն, հավաքվեցին
Մարտիկները ողջ ազգերի.
Դելավարներն ու մոհոկները,
Չոտկոսներն ու կամանչները
Շոշոններն ու սեվոտները,
Օմոհոններն ու պոները,
Մանդաններն ու դակոտները,
Հուրոներն ու օջիբվեները։
Ճամփա ելան ողջ միասին
180 Խաղաղության չիբուխի ծըխի՝
Գալյումետի ծըխի վըրա