Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարդարեցեք փետուրներով,
Ու ծըխեցեք ի միասին
Խաղաղության չիբուխները,
250 Ու ապրեցեք այսուհետև
Խաղաղ, սիրով, եղբոր նըման»։

Ու ձըգեցին մարտիկները
Շապիկները այծեմենի,
Զըրահները ռազմական,
Մըտան գետը արագահոս,
Ու լըվացին երեսներից
Կռվի վայրի զարդերն ամեն։
Տիրոջ ոտքի տեղից հոսում.
Ջուրը վերից գալիս էր ջինջ,
260 Իսկ նրանցից ներքև պղտոր,
Գնում էր մութն, ապականված,
Արյունախառն ու կարմրագույն։

Ու դուրս եկան մարտիկները
Գետից հըստակ ու մաքըրված,
Ու թաղեցին գետի ափին
Իրենց զենքերը ռազմական։
Գիտչի֊Մանիտոն՝ հըզորը,
Արարիչը ու Մեծ Ոգին
Այն ժամանակ սիրով ժըպտաց
270 Անօգնական զավակներին։

Ու մարտիկներն ամենքը լուռ
Առան քարը մեծ քարհանքից,
Եվ հղկեցին ու շինեցին
Չիբուխները խաղաղության։
Եղեգն առան գետի ափից,
Զարդարեցին փետուրներով,
Ապա դարձավ ամեն մեկը
Իրեն տունը, հայրենիքը,
Մինչդեռ Ոգին, կյանքի տերը,