Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՍԵՎԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

ԲԱՅՐՈՆ

ՄԱՆՖՐԵԴ
1 գործ<ողություն>
1 տես<արան>
Գոթական գալերեյ։ Կես գիշեր։
Մանֆրեդը (մենակ)

Լցնեմ ճրագըս. բայց չի կարող[1]
Նա դիմանալ՝ մինչև ես քընեմ։
Իմ նինջը, եթե ննջում եմ, քուն չի-երազ, (грёза)[2]
Այլ շարքը համառ, անվերջ մըտքերի,
Որ ոչ մի բանից ետ չի նահանջում։[3]
Սրտումս անքուն պահնորդ ունեմ ես,[4]
Որ նայեմ (տեսնեմ)՝ ինչ Է կատարվում սրտիս մեջ․․․
Այնինչ ապրում եմ, շընչում մարդու պես—[5]

  1. 1 Լամպարս նորից լցնեմ։ Բայց չի կարող
  2. 3—4 Իմ քունը— քուն չի լոկ, ոչ լոկ երազ, (грёза)
    Այլ շարունակությունն անվերջ մըտքի։
  3. 5 ա Որ ոչ մի բանով ետ չի նահանջում։
    բ Որ չեմ կարենում երբեք նահանջել։
  4. 6Իմ հոգին չի քնում, ես փակում եմ իմ աչքերը,
  5. 8—11 Եվ ես ապրում եմ, շընչում մարդու պես–