Ես ունեմ նորա կերպն ու պատկերը.․․[1] 10
Տանջա՛նքը— ամենալավ (մեծ) ուսուցիչն Է (վարպետ)
Վիշտը նրանց համար— խորին գիտություն (наука):
Ով ամեն բանի մեջ թափանցել Է իր խելքով,
Ամենից ավելի Է ողբում այն ճակատագրական ճշմարտությունը,[2]
Թե գիտությունը — կենաց ծառ չի [նրա համար]։
Հրաշքների աղբյուր և կյանքի հմտություն.
Քրքրեցի փիլիսոփայությունը, գիտությունները,
[Եվ] Հասու եղա բնության բոլոր գաղտնիքներին,
Բանականությունս գըրկեց ամբողջ անգըրկելին—
Եվ բոլորն իզուր։ Այս աշխարքում 20
Շըռայլեցի ես բարություն և մարդկանցից մինչև անգամ
Բարիք տեսա— սակայն դարձյալ բոլորն իզուր․․․
[Պատահեցին]Ես ունեցա թըշնամիներ, չըհաղթեցին
Նրանք ինձ, բայց ես շատին ջախջախեցի—[3]
Բոլորն իզուր․․․ Շուրջս բարիք ու չարիք,
Վրդովմունք, կըրքեր,— մարդուն ընդածին ամենայն մի բան,
Ինձ անհայտ ժամից, ընկել Է իմ կրծքին,
Ինչպես անձրևը չոր անապատում։[4]
Երկյուղն [ինձ] անհայտ Է ինձ։ Չըկա մի անեծք
Ավելի զարհուրելի, քան չիմանաք դողն երկյուղի։[5]
↑Եվ ունեմ նորա կերպարն ու պատկերը․․․ Տանջա՛նքը մեր ամենալավ (մեծ) ուսուցիչն Է գիտունների Վիշտը մեզ համար— խորին գիտություն (наука):
↑13-18 Ճշմարտությանը հանդիպում Է վշտի հեծծանքով, Եվ գիտությունը կենաց ծառ չի [նրա համար]։ Ի՞նչ կա գիտության մեջ։ [Ես] դարձա իմաստուն, փիլիսոփա, Եվ հասու եղա բնության բոլոր գաղտնիքներին, Բանականությունս գըրկեց բոլոր անգըրկելին —