Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ տեսաք, տղերք [և ինչ չըտեսաք]։
Ու սև թաթարներն ասում են նրան.
— Եղանք սրբազան հողում ռուսաց,[1]
Եղանք փառավոր Կիև քաղաքում,
Հրաշք ու տեսիլք սեսանք Կիևում,
Արմանք ու զարմանք տեսանք Կիևում.
Տեսանք, թե ինչպես աստծու տաճարից
Գնում Էր մի շատ մի սիրուն աղջիկ,
Գնում Էր ձեռքին [սև] ավետարան։[2]
50 Էնքան չէր կարդում, երկու էնքան լաց էր լինում...
Ու Կալին արքան էսպես է ասում.
— Ա՜խ, դուք իմ անխելք, անխելք թաթարներ,
Էդ վարդ աղջիկ չի եղել գնալիս,
Աստվածածինն է եղել գընալիս,
Ձեռին տանելու [ձեռն] ավետարան.
Կիևի գլխին փորձանք է տեսել,
Ու լաց է եղել [էնպես] էնդուր.[3]
էն ալիքը չի վեր կացել ծովում,
[Էն] կապույտ ծովը չէ ծփում...
60 Ալեկոծվեց Կալին արքան
Վեր կացավ շունը Կիևի վրա,
Ա՜խ դու չարագործ, շուն Կալին արքա։[4]
Մտածում է նա չար մտածմունքներ,
Խորհում է դաժան ու վատ խորհուրդներ.
Ուզում է քանդի Կիև քաղաքն ավերի,
Ուզում է ջարդի ռանչպար խալխին,
Սուրբ տաճարները մատնի կրակի,
Իր [մայր] տիկին Ապրակսիայի հետ
Պայծառ իշխանի գլուխը կտրի։[5]
70 Զորք է հավաքում քառսուն աշխարհից,

  1. 43 — Մենք եղանք—[սուրբ] ըոսաց հողում,
  2. 49 < . . . > ձեռն ավետարան
  3. 57 էնդուր արցունքով լալիս է եղել,
  4. 62 Ա՜յ դու չարագործ, շուն Կալին արքա։
  5. 69 Արև իշխանի գըլուխը կտրի։