Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչ նա կըպահեր քաղաքը մենակ,[1]
Կըպահեր մենակ տաճարները սուրբ,
Կըպահեր < . . . > իր հայր իշխանին,
Կըպահեր <․ ․ ․ ․ ․ ․> [իր] մայր֊իշխանուհուն
20 Ու մորից թաքուն առնում է ահա[2]
Բանալիները խոր նըկուղների,
Փորել է տալի գողունի անցքեր,
Տանում է ծերին անուշ ուտելիք,
[Դընում է] ծերին [մեղրի խըմելիք]․․․
Իսկ հայր իշխանը ոչինչ չըգիտի։
Ղրկում է էստեղ Կալին թագավորն
Իր թաթարներին սուրբ Ըռուսաստան.
— Հե՜յ, դուք, ասում է, իմ թաթարներ,
Գնացե՛ք հապա սուրբ Ռուսաստան,
30 Գնացե՛ք մի էն Կիև փառապանծ,[3]
Գնացե՛ք, տեսեք, հարց ու փորձ արեք.
Ի՞նչ է կատարվում ռուսաց հողում։
Ճամփա են ընկնում թաթարները պիղծ[4]
Սուրբ Ըռուսաստան, Կիև փառապանծ,
Հասնում են Կիև— էն քաղաքը մայր,
Նայում են հեռվից գարշելիներն,
Վլադիմիրին— արև իշխանին,
Ու ետ են գնում թաթար արքային։[5]
Ու Կալին արքան հարցմունք է անում.
40 — Ո՞ւր եղաք, տըղերք, որտե՞ղ [տեսաք]

  1. 16 Իսկ նա կըպահեր քաղաքը մենակ,
  2. 20—21 Ու մորից թաքուն առավ աղջիկը
    Ոսկի բալնիքներն խոր նըկուղների,
  3. 30—31 Գնացե՛ք մի էն փառավոր Կիև,
    Գնացե՛ք, տեսեք, մի բան իմացեք,
  4. 33—36 Ու ճամփա ընկան թաթարները գարշ,
    Սուրբ Ըռուսաստան, փառավոր Կիև,
    Ու հասան Կիև — էն քաղաքը մայր,
    Նայեցին հեռվից գարշելիներն
  5. 38—40 Ու ետ գնացին թաթար արքային։
    Ու Կալին արքան սկըսեց հարցնել․
    — Ո՞ւր եղաք, տըղերք, ո՞ւր չեղաք։