Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԿԱՂՆԻ

(Հայրիկին)

Նվեր իշխ. Մ. Թ<ումանյանին>

Անտառի միջին բարձրանում էր մի
Հաստաբուն հսկա— ծերունի կաղնի։[1]
Երկինքը բոցոտ շանթ ու կայծակով
Այրել էր նրա բունը շատ անգամ[2]
5 Եվ փոթորիկը յուր սառը զարկով
Զարկում էր անդուլ, սուլում չարակամ։[3]
Գարնան կարկուտը, տապերն ամարան,
Հանդիպում էին առաջ դեռ նրան,
Եվ ձմրան գուժկան ագռավն էլ գալիս
10 Նրա գլխին էր իջնում՝ վայ տալիս...
Բայց նա միշտ կանգուն, նա միշտ աննկուն
Հուսով նայում էր ամպած երկնքին,
<1 անընթ.> համբուրում շոգին ու բուքին,[4]
Նորա շուքի տակ, նրանից շատ ցած
15 Խըռնվել էին իրար փաթաթված
Աննշան խոտեր, թփեր ու ծառեր։
Նրանք նայելով մեծ կաղնին ի վեր

  1. 2 Հաստաբուն հսկա— ճյուղաշատ կաղնի։
  2. 4 Ճեղքել էր նրա կուրծքը շատ անգամ
  3. Ապտակ էր տալիս բարձր կատարին։
    Գարնան կարկուտը, տոթ<երն> ամարան,
  4. 13 ա <2 անընթ․> տոթին ու բուքին,
    բ Գլուխը դեմ տված [համբուրում էր]