Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԼՈՌՈՒ ՁՈՐՈՒՄ


[Գիշերն եկավ լերանց ուսին
Բազմեց սև-սև ամպերով,
Ոչ աստղ ունի և ոչ լուսին,
Ողջ պատել է յուր սևով]։

5 Լոռու ձորը կոխեց մութը,
Անլույս մութը գիշերի,
Այնտեղ մթնում ծեր Դեբեդը
Երգում է անցքն յուր ջրի։