Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲԲ 861 — էլ չեմ նըստի ես քու հացին․
ՀԳ 861 — էլ չեմ նըստի ես քո հացին․

ԲԹ, ԲԲ, ՀԳ (1909) հրատարակություններում տեղ են գտել մի շարք հնաոճ ձևեր, որոնք պոեմի վերջնական խմբագրության մեջ փոխվել են (ունիմ֊ունեմ, իջնիլ-իջնել, ջահիլ֊ջահել, լինիլ֊լինել, ապրիս֊ապրես և այլն)։ Բացի այդ, այ երկհնչյունը մեծ մասամբ փոխարինվել է Է֊ով, ույ-ը՝ ու-ով (ձայն-ձեն, անծայր-անծեր, գայլ–գել, լույս-լուս, այս-էս և այլն), իսկ եղբայր-ը՝ բարբառային աղբեր ձևով։ Հիշյալ բառաձևերը պարունակող տողերը չեն մտցվել բնագրային տարբերությունների մեջ։