Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կըռիվ կերթամ, կըծարավեմ,
Դուք հորդ մընաք, պաղ մընաք։
Ծովասարի անուշ հովեր
Բարով մընաք, զով մընաք,
Կըռիվ կերթամ, ես կըշոգեմ,
Դուք զով մընաք, հով մընաք։
է՛յ հերահոտ իմ հորոխպեր,
Բարով մընաս Սասմա տուն,
[Քու] < . . . > բերնով օրհնիր
ա Քո խենթ որդուն, ծուռ որդուն։
բ Քո ծուռ Դավթին, քու որդուն[1]։

641 տողից հետո, վարի լուսանցքում կա հետևյալ նշումը.

Գարեգին սարկ <ավագ>, 108
Ջոջանց տ<ուն>, 21
Աբեղ <յան>, 30

842 Հիշիր խաչը քո աջ բազկի,
844 Լուսը դուրս ե՜կ արևի։
849—851 ա Ո՜վ չարխափան ս <ուրբ> Տիրամեր,
բ Ո՜վ Մարաթուկ ս <ուրբ> Տիրամեր,
Խաչ պատրաստի իմ աջ բազկի,
Ձե՜զ եմ կանչել էս նեղ ժամին․․․

940 տողից հետո, վարի լուսանցքում կա հետևյալ նշումը.
Քեռի Թորոսն է ձեռքը դեմ անում. Ազգ<ագրական> հանդ <ես>, XIII, 64

  1. Առանձին թերթիկի վրա կատարված է հետևյալ նշումը.
    Խալաթ <յան> , 26
    — Քու շանց տվողի բերան կոտրեր.
    Քի շանց չըտեր.
    Բաներն էլ գընաց, տղեն էլ գընաց։
    Քու խեր ինչ մեռերի, մինչ էսօր
    Քու հոր ձին էրիր իմ իմ տուն ինի,
    Խավերու թառի թակ կապիր եմ,
    Տյուռն էլ շարիր եմ,
    Երդսից խոտ ջուր կըտամ,
    Մսրա Մելքի ահու չեմ իշխի դուռ
    բանամ, ձին տուս խանի.