Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տուր ինձ իմ հոր գոտին ոսկի,
Խաչ պատրաստին իր աջ բազկի,
Տուր ինձ իմ հոր ծալ-ծալ կապեն,
Գուռզը պողպատ, թամբ սադափեն․․․

615 տողից հետո, վարի լուսանցքում, որպես տողատակ՝

     Ջոջանց տուն, 64. 20—21
     Աբեղ<յան> [Մ.] 25
     Խալաթյան, 25

Նշված աղբյուրներից բերված հատվածները ցրված են առանձին թերթիկների վրա։
616—617 տողերը ջնջված են։
621 տողից հետո նշում՝ «Մնաս բարովը»։
Երեք առանձին թերթիկների վրա կատարված են հետևյալ հավելումները.

ա Հոր ձին հեծավ՝ աստված կանչեց
                        [էսպես] երգեց,
բ Հոր ձին հեծավ [ասպատակեց]
                        Աստված կանչեց.
                        Ձենով երգեց,
գ Հոր ձին հեծավ <․ ․ ․> կանգնեց
                        Աստված կանչեց,
                        Ձենով երգեց.
Սասմա քույրեր, բարով մընաք,
Քուրություն եք արել ինձ,
Սասմա մերեր, բարով մընաք,
Մերություն եք արել ինձ։
Ախպեր [շժջահել] տըղերք, բարով մընաք
Մեր աշխարհքին, մեր հանդին,
Խընդում անեք, թե հանդ գընաք,
Չըմոռանաք ձեր Դավթին։
Բարով մընաք դուռ ու դըրկից,
Մեծով, փոքրով < . . . >
Ես կըպակսեմ մեր աշխարհքից,
Դուք ապրեցեք բախտավոր։
Ծովասարի պաղ աղբյուրներ,
Բարով մընաք, ա՛խ, մընա՜ք