[Առյուծ Մհերը, զարմով դյուցազուն։
Քառասուն տարի իշխում էր Սասուն,
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շատ ու շատ հեռու
Թընդում էր նըրա հըռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր,
Հազար բերան էր— մի Առյուծ Մըհեր։
2
Երբ մանուկ էր նա դեռ տասը տարում, 10
Մի դև լուս ընկավ Սասմա աշխարհում։[1]
Ճամփեքը փակեց, կըտրեց անց ու դարձ,
Սասմա քաղաքը սով ընկավ հանկարծ։
Մըհերը մի օր հարցըրեց, ասավ.
— Ինչո՞ւ մեր հացը էսպես թանկացավ,
Ինչու գյուղերից ցորեն չեն բերում,